Զինվորների կացարանի հրդեհի գործով ձերբակալվել է զորամասի թիկունքի պետը
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի դեպքի գործով ձերբակալվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն:
«Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ձերբակալվել է, մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ»,- ըստ աղբյուրի՝ ասել է Աբրահամյանը։
Հունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։
Կարծիքներ