Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրում այլևս «գորշ գոտիներ» չկան, և որ անջատողականությունը վերջացել է։
Այս մասին գրել է interfax.ru-ն:
Ալիը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
«Եթե մենք այլ նպատակներ ունենայինք, Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները սեպտեմբերի 20-ին չէինք դադարեցնի: Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք կանգ առնել, եթե ընդհանրապես որոշեինք կանգ առնել։ Բայց մենք դա չարեցինք:
Մենք նման մտադրություն չունենք։ Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիևը:
Կարծիքներ