Մոսկվայում COVID-19-ով հիվանդների համար նախատեսված կենտրոնում հրդեհ է բռնկվել
Հրդեհ է բռնկվել Մոսկվայում՝ կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված կենտրոնում, բոլոր հիվանդները տարհանվել են: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
Նա պարզաբանել է. «Այս պահին կրակը մարվել է: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան»:
Տարհանվել է շուրջ 80 մարդ:
Կարծիքներ