Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը կարճ միացման հետևանք էր․ ԱԻՊԾ պարզաբանումը

Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը կարճ միացման հետևանք էր․ ԱԻՊԾ պարզաբանումը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ  առավոտյան Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում՝ կարճ միացման հետևանքով:

«Միաժամանակ, ԱԻ ծառայությունը տեղեկացնում է, որ փորձնական օդային տագնապի մասին սոցիալական ցանցերում տարածվող լուրերը ապատեղեկատվություն են:

Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 911 ահազանգման կենտրոն»,– ասվում է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում