Իրանում ուժգին երկրաշարժեր են եղել

Իրանում ուժգին երկրաշարժեր են եղել

Իրանի հարավում վաղ առավոտյան երկու երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տվյալները։

Երկրաշարժերից մեկը՝ 5,8 մագնիտուդով, գրանցվել է ժամը 04։59-ին։ Դրա էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից 58 կմ դեպի հյուսիս։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։

Եվս մեկ երկրաշարժ՝ 5,9 մագնիտուդով, գրանցվել է ժամը 05։10-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից 56 կմ դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում