Ադրբեջանը Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ՄԻԵԴ է դիմել այս օգոստոսին, որը չի բավարարվել․ պարզաբանում

Ադրբեջանը Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ՄԻԵԴ է դիմել այս օգոստոսին, որը չի բավարարվել․ պարզաբանում

Այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածվել են լուրեր այն մասին, որ Ադրբեջանը նոր հայց է ներկայացրել Եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի՝ 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ենթադրաբար ոչնչացված սեփականությունների մասով։

Հաշվի առնելով տարածված տեղեկատվությունը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը պարզաբանում է, որ Ադրբեջանի այդ պահանջները ներկայացված են եղել դեռևս այս տարվա օգոստոսին՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջի շրջանակներում, որը ՄԻԵԴ-ի կողմից չի բավարարվել:

Ադրբեջանը, ամբողջական գանգատ ներկայացնելու կոնվենցիոն իրավունքը իրացնելով՝ հայտնել էր, որ միջանկյալ միջոցի կիրառման պահանջից հետո կներկայացնի ամբողջական գանգատ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում