Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ

Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքում ներկայումս ստեղծված իրավիճակը:

Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Դեսպանն ընդգծել է  միջազգային հանրության թիրախային դատապարտող հայտարարությունների անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում