Լուկաշենկոն հրաժարվել է հանձնել Բելառուսը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա երկիրը հանձնել, նույնիսկ եթե մեռնի։ Մերժելու մասին նա հայտարարել է՝ ի աջակցություն իրեն կազմակերպված հանրահավաքի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
Պետության ղեկավարի խոսքով՝ նախագահի կրկնակի ընտրությունները կարող են կործանել երկիրը։ «Կկործանեք առաջին նախագահին՝ դա կլինի ձեր վերջի սկիզբը», - ասել է նա:
Բելառուսում ավելի քան 7 օր բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում։ Քաղաքացիները դեմ են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներին։ ԿԸՀ-ի տվյալներով՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների ավելի քան 80 տոկոսը։ Երկրում գործադուլ են հայտարարել երկրի գլխավոր արդյունաբերական ձեռնարկությունների հազարավոր աշխատակիցներ եւ աջակցել ցուցարարներին: Ի նշան իշխանությունների գործողությունների դեմ բողոքի՝ պետհեռուստաալիքներում աշխատանքից դուրս են գալիս աշխատակիցները։
Կարծիքներ