Իսպանիան նախատեսում է մայիսին սահմանները բացել զբոսաշրջիկների համար
Իսպանիայի զբոսաշրջության նախարար Մարիա Ռեյես Մարոտոն հայտարարել է, որ 2021 թվականի մայիսին երկիրը կկարողանա բացել իր սահմանները կորոնավիրուսի դեմ պատվաստված զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնում է տեղական Antena 3 TV հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ մայիսի 19-ից հնարավոր կլինի երկիր մուտք գործել պատվաստանյութերի անձնագրերով: Առայժմ նման փաստաթուղթը մշակման փուլում է, ակնկալվում է, որ այն կլինի թվային:
Կարծիքներ