Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար․ փաստաբան
![Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար․ փաստաբան](https://freenews.am/uploads/images/image_750x_61e55b7dbb870.jpg)
Այսօր ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար։ Ադրբեջանագետը մեղադրվում է քրեական օրենսգրքի 137.1, 2-րդ մասով՝ ծանր վիրավորանքը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված։
Ըստ Արմինե Ադիբեկյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանի ՖԲ գրառման՝ ադրբեջանագետն արարքը կատարել է 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ Նիկոլ Փաշինյանի անձի գրքից վերցված 1 (մեկ) բառ պարունակող մեկնաբանությամբ՝ ՔՊ ողջ վերնախավը պատկերող լուսանկար հրապարակելով իր ՖԲ էջում։
CIVIC.AM
Կարծիքներ