Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը Հայաստանի հետ խաղաղության գործընթացին

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը Հայաստանի հետ խաղաղության գործընթացին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ:

Ինչպես գրում է «Լուրերը»՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության օրակարգն ու հեռանկարները, իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ասպեկտները:

Ջեյհուն Բայրամովը խոսել է Մյունխենի և Բեռլինի անվտանգության համաժողովի շրջանակում բանակցությունների արդյունքների, խաղաղ գործընթացում Ադրբեջանի ակնկալիքների մասին: Նախարարը զրուցակցին տեղեկացրել է Բաքվի դիրքորոշումը խաղաղ գործընթացի շրջանակներում մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք բաց են մնում:

ԱԳ նախարարը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում