Pfizer-ն ու Moderna-ն թանկանում են
Կորանավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող Pfizer և Moderna ընկերությունները բարձրացրել են պատվաստանյութի չափաբաժնի գինը ԵՄ-ի համար,- գրում է Financial Times-ը։
Ամերիկյան Pfizer ընկերության պատվաստանյութի չափաբաժինը նախկին 15.5 եվրոյի փոխարեն այժմ արժե 19.5 եվրո: Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության պատվաստանյութի դեղաչափն էլ 22.6 դոլարի փոխարեն թանկացել է՝ հասնելով 25.5 դոլարի:
Ընկերությունները հրաժարվել են մեկնաբանություն տալուց ԵՄ-ում գնային քաղաքականության փոփոխության վերաբերյալ:
Կարծիքներ