Տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

Տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը

ԵԱՏՄ երկրների ղեկավարները կմասնակցեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Կքննարկվի «հնգյակի» անդամների տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մեկուկես տասնյակ հարց:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի Ղրղզստանի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այս ձեւաչափով անցկացնելու որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ներկա միջազգային իրավիճակը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին կայացած ԵԱՏՄ գագաթաժողովը համավարակի պատճառով նույնպես անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներից բացի, դրան որպես դիտորդներ կմասնակցեն Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում են ԵԱՏՄ անդամ պետությունների 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները, 2021 թվականին ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքների արդյունքները և ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացումը։

Պետությունների ղեկավարներին կզեկուցվի 2021 թվականի արդյունքներով մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների կատարման ընթացքի, 2021 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման մասին։

Բարձրագույն խորհրդի անդամները կքննարկեն ազատ առեւտրի համաձայնագրի կնքման վերաբերյալ Ինդոնեզիայի Հանրապետության հետ բանակցությունների հեռանկարները, ինչպես նաեւ 2022 թվականի մարտի 14-ին ստորագրված ժամանակավոր համաձայնագրի արձանագրության ուժի մեջ մտնելու հարցը, որը վերաբերում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում