ԵՄ 27 երկրների առաջնորդները հանձնարարել են Բորելին հակառուսական պատժամիջոցներ պատրաստել

ԵՄ 27 երկրների առաջնորդները հանձնարարել են Բորելին հակառուսական պատժամիջոցներ պատրաստել

ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները բրյուսելյան գագաթնաժողովում հանձնարարել են Եվրահանձնաժողովին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին ուսումնասիրել ԵՄ-ի համար հետաքրքրություն ներկայացնող առանձին թեմաներով Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունը, ինչպես նաև նոր հակառուսական պատժամիջոցների սահմանման տարբերակները՝ Ռուսաստանի հնարավոր հետագա գործունեությանը հակազդելու համար, որը նրանք գնահատում են վնասաբեր։ Այս մասին ասվում է Ռուսաստանի հետ հարաբերություններին առնչվող ամփոփիչ հայտարարության մեջ, որն ընդունվել է ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԵՄ առաջնորդները չեն կարողացել պայմանավորվել բարձր մակարդակով ԵՄ-Ռուսաստան հանդիպման անցկացման վերաբերյալ Գերմանիայի և Ֆրանսիայի նախաձեռնության շուրջ։

Փաստաթղթում չի հիշատակվում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման՝ Բորելի առաջարկված սկզբունքների մասին․ դրանք են՝ «ետ մղել, զսպել և փոխգործակցել»։ ԵՄ առաջնորդները նաև հայտարարել են, որ ռուսական ղեկավարությունից ակնկալում են ավելի կառուցողական մոտեցում և քաղաքական պարտավորություն՝ դադարեցնելու գործողություններն ընդդեմ ԵՄ անդամ-երկրների և երրորդ երկրների։

ԵՄ առաջնորդները կրկնել են Մինսկի պայմանավորվածությունները կատարելու Ռուսաստանին ուղղված կոչը։ Նրանք հայտարարել են, որ կխորացնեն քաղաքական երկխոսությունն ու ասոցացումն Արևելյան գործընկերության երկրների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում