Իսրայելը հարվածել է Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը
Իսրայելի հարվածը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում խոցել է Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը, վնասվել է նաև դիվանագիտական ներկայացուցչության շենքը:
Այս մասին գրում է Ria.ru-ն։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան զինվորական Մոհամմադ Ռեզա Զահեդին զոհվել է»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ սիրիական պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարձակումը Դամասկոսի մերձակայքում, լսվել են պայթյուններ։
Սիրիական «Al Ikhbariya» հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմուտքում Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին:
Կարծիքներ