Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։

Կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում ՌԴ նախագահի անձնական ներդրումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում