Մեր երկու ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ ՀՀ-ի և Մոլդովայի միջև համագործակցության զարգացման համար. Փաշինյանը՝ Սանդուին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա խարսխված կառուցողական հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Մոլդովայի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման համար, որին նոր լիցք է հաղորդվել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացմամբ:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և ամենայն բարիք»:
Կարծիքներ