Ուկրաինացի ուժայինները մեկ օրում չորս անգամ գնդակոծել են ԼԺՀ-ի տարածքը

 Ուկրաինացի ուժայինները մեկ օրում չորս անգամ գնդակոծել են ԼԺՀ-ի տարածքը

Ուկրաինացի ուժայինները մեկ օրում չորս անգամ գնդակոծել են Լուգանսկի ժողովրդական հանրապետության տարածքը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Հրադադարի ռեժիմի վերահսկման ու համակարգման համատեղ կենտրոնում (ՎՀՀԿ) ԼԺՀ-ի ներկայացուցչությունում:

Ավելի վաղ ԼԺՀ-ում հայտարարել են, որ հունվարի 10-ին ուկրաինացի ուժայինները մեկ անգամ կրակ են բացել հանրապետության տարածքի ուղղությամբ:

«Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից գրանցվել Է հրադադարի ռեժիմի չորս խախտում»,-ասել Է ՎՀՀԿ-ում ԼԺՀ-ի ներկայացուցչության սպան:

Նրա խոսքով՝ ուկրաինացի ուժայինները հանրապետության վերահսկողության ներքո գտնվող Մոլոդեժնոյե, Կալինովկա, Կալինովո եւ Գոլուբովսկոյե բնակավայրերի ուղղությամբ կրակ են բացել 82 միլիմետր տրամաչափի ականանետներից, նռնականետներից, խոշոր տրամաչափի գնդացիրներից ու հրաձգային զենքից: 2020 թվականի ամռանը Դոնբասում ուժի մեջ են մտել հրադադարն ապահովող լրացուցիչ միջոցառումները:

Դրանք ենթադրում են բնակավայրերում ու դրանց մերձակայքում կրակ բացելու, զենքի տեղակայման, հարձակողական ու հետախուզա-դիվերսիոն գործողությունների լրիվ արգելք: Բացի այդ, դրանք նախատեսում են կարգապահական պատասխանատվություն հրադադարի ռեժիմի խախտման համար: Հրադադարի մասին հրամանները, որոնք դրա պահպանման միջոցներ են բովանդակում, պետք Է գործեն մինչեւ հակամարտության լրիվ կարգավորումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում