Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Անկախության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին` Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա և Օսմանյան Թուրքիայի լծից ազատագրման 200-ամյակի առթիվ:

Երկու դար առաջ հույն ժողովուրդը կարողացավ ոչ միայն դիմակայել ճակատագրական մարտահրավերներին, այլև իրականացնել իր երազանքը` վերականգնել պետականությունը:

Հայաստանն առանձնահատուկ կարևորում է նույնական արժեքների, պատմական սերտ առնչությունների և երկու ժողովուրդների փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված ավանդական հարաբերությունները եղբայրական Հունաստանի հետ: Անցնող տարվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատեցին մեր երկու բարեկամ երկրների միջև բազմաբնույթ և շարունակական երկխոսության կարևորությունը:

Համոզված եմ, որ գալիք տարիներին մեր երկրների միջև անկեղծ ու արդյունավետ համագործակցությունն ավելի կամրապնդվի և կընդլայնվի:

Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի եղբայրական ժողովրդին բարօրություն և երջանկություն», - նշված է Հայաստանի վարչապետի ուղերձում:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում