Ֆլորիդայում բազմահարկ շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի
Ֆլորիդայում բազմահարկ շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լավին Կավան:
«Հաստատված զոհերի ընդհանուր թիվը հասել է 32-ի, որոնցից 26-ը ինքնությունը պարզվել է: Բացի այդ, տեղեկություններ ունենք 113 անհայտ կորածների մասին»,- ասել է նա:
Հունիսի 24-ին Սերֆսայդ քաղաքում բազմահարկ շենքը մասամբ փլուզվել էր: Տեղի իշխանությունները հայտնել են, որ ավերվել է այնտեղ գտնվող 130 բնակարանների մոտ կեսը: Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Կարծիքներ