ՔՊ-ն Աբովյանի 41 ընտրական տեղամասից 25-ում կբողոքարկի և վերահաշվարկի դիմում կներկայացնի. Ռոմանոս Պետրոսյան
![ՔՊ-ն Աբովյանի 41 ընտրական տեղամասից 25-ում կբողոքարկի և վերահաշվարկի դիմում կներկայացնի. Ռոմանոս Պետրոսյան](https://freenews.am/uploads/images/image_750x_61af1673455f8.jpg)
Քաղաքացիական պայմանագիրը 29-րդ Ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ կներկայացնի, Ֆեյսբուքի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում ՄԵԿ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, եւ վերլուծելով նաեւ տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ եւ ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ Քաղաքացիական պայմանագիրը 29-րդ Ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները եւ վերահաշվարկի դիմումներ կներկայացնի», – գրել է նա:
Կարծիքներ