Աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը նվազել է․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հայտնել են մեկ շաբաթում (փետրվարի 8-15) COVID-19-ից մահվան դեպքերի նվազման մասին։
Անցած շաբաթ մահվան դեպքերի թիվը նվազել է 10 տոկոսով, իսկ վարակման դեքերինը՝ 16 տոկոսով, գրանցվել է վարակման 2․7 մլն նոր դեպք, 81 հազար մահ։
Համաձայն ամենշաբաթյա տեղեկագրի՝ հիվանդացությունն ու մահացությունը նկատելիորեն նվազել են հատկապես Աֆրիկայում (համապատասխանաբար՝ 20% և 21%), Արևմտա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ( 20% և 13%), Եվրոպայում (18% և 19%), ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում (16% և 2%)։
Վարակման նոր դեպքերի աճի ցուցանիշով առաջատարներ են ԱՄՆ-ը (ավելի քան 673 հազար՝ մեկ շաբաթում), Բրազիլիան (ավելի քան 318 հազար), Ֆրանսիան (ավելի քան 127 հազար), Ռուսաստանը (104 հազարից ավելի) և Մեծ Բրիտանիան (97 հազարից ավելի)։
Կարծիքներ