Տղամարդը ապօրինի հատել էր կանգուն ծառ
Բնապահպանական ոլորտի իրավախախտումները կանխելու նպատակով՝ ոստիկանության Գուգարքի բաժնի և ՃՈ ծառայողները հուլիսի 17-ին Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ Գուգարք գյուղի վարչական տարածքում, ստուգել են 25-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված էր փայտանյութով։ 33-ամյա ուղևորը հայտնել է, որ հուլիսի 12-ին, առանց համապատասխան թույլտվության, Եղեգնուտ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է մեկ կանգուն ծառ:
Վարորդն ու ուղևորը հրավիրվել են ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ