Պերուում COVID-19-ով հիվանդներից պահանջել են $21 000 ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մեկ մահճակալի համար
Պերուի իշխանությունները ձերբակալել են ավազակախմբի, որը դրամ էր շորթում COVID-19-ով հիվանդների հարազատներից, պետական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մեկ մահճակալի համար։
Դատախազ Ռեյնալդո Աբիայի խոսքով՝ ձերբակալվել է ինը մարդ, այդ թվում Լիմայի Գիլյերմո Ալմենարա Իրիգոյենի հիվանդանոցի աշխատակազմը, որը պետք է անվճար բուժօգնություն ցուցաբերեր։
Ոստիկանություն բողոք է ստացվել․ զանգահարողը տեղեկացրել է, որ իրենից պահանջել են 21․000 դոլար, որպեսզի հիվանդանոցում ապահովեն մահճակալ COVID-ով հիվանդ իր եղբոր համար։
Երկրում ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հասանելի մահճակալների թիվն ավելացվել է համավարակի առաջին իսկ ամիսներից, սակայն հերթում դեռևս 80 սպասող կա Իրիգոյեն հիվանդանոցի COVID բաժանմունքում։
Կարծիքներ