Կազանի դպրոցի հրաձիգը հայտնել է իր արարքի դրդապատճառները եւ իրեն աստված է անվանել
Ռուսաստանցին, որը կրակ է բացել Կազանի թիվ 175 դպրոցում, իրավապահ մարմինների աշխատակիցների հետ զրույցում հայտնել է դրդապատճառները: Այս մասին երեքշաբթի, մայիսի 11-ին, հաղորդել է Life Shot Telegram-ալիքը:
Ալիքի տվյալներով՝ հրաձիգը ոստիկանությանը ասել է, որ ատում է բոլորին, եւ ցանկացել է բոլորն իմանան, որ ինքը աստված է: Միաժամանակ հարձակվողը շեշտել է, որ ինքը միայնակ է հարձակում կազմակերպել ուսումնական հաստատության վրա:
Նա նաեւ բացատրել է, որ ռումբ պատրաստել սովորել է ինտերնետում տեղադրված նյութերի շնորհիվ:
Կազանի դպրոցում հրաձգությունը տեղի է ունեցել մայիսի 11-ի առավոտյան: Հաղորդվում էր, որ հարձակմանը մասնակցել են երկու երիտասարդներ՝ նրանք զենքով մտել են ուսումնական հաստատություն եւ սկսել կրակել: Կրակողներից մեկը՝ 19-ամյա Իլնազ Գ.-ն, ցատկել է պատուհանից եւ ձերբակալվել է, իսկ երկրորդին ուժայինները չեզոքացրել են: Ավելի ուշ իրավապահները բերման են ենթարկել նաեւ հրաձիգների ենթադրյալ հանցակցին՝ 41-ամյա Ռամիլ Մ.-ին:
Կարծիքներ