7 օրվա ընթացքում գրանցվել է ինքնասպանության փորձի 16 դեպք. ՆԳՆ-ն ամփոփել է շաբաթը
Նոյեմբերի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 463 դեպք, որից 184-ը՝ արտակարգ:
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ մասնավորապես՝ հրդեհի՝ 101, փլուզման, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, որոնողափրկարարական՝ 1-ական, ցրտահարության, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, օձի նկատման, ուժեղ քամու՝ 3-ական, թունավորման՝ 4, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 68, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 183, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 22, հրդեհի կեղծ կանչի՝ 23, 26 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 21 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 120, զոհվել՝ 12 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:
Կարծիքներ