Ինդոնեզիայում ջրհեղեղի պատճառով հազարավոր մարդիկ մնացել են անօթևան
Ինդոնեզական Ճավա կղզում ջրհեղեղի պատճառով շուրջ չորս հազար մարդ մնացել է առանց տան, հայտնում է Սինհուան ՝ վկայակոչելով Ինդոնեզիայի փրկարար ծառայությունը: Հորդառատ անձրևները հեղեղել են 46 բնակավայր, որի արդյունքում տարհանվել է գրեթե չորս հազար մարդ:
Հայտնի է երկու մարդու մահվան մասին: Նշվում է, որ ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք երեքշաբթի օրվանից շարունակվում են տարածաշրջանում:
«Որոշ գյուղերում ջուրն արդեն սկսել է նահանջել, բայց մյուսներում դրա մակարդակը միայն բարձրանում է », – ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ