Սերգեյ Նարիշկինը հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև բացահայտ առճակատման մասին

Սերգեյ Նարիշկինը հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև բացահայտ առճակատման մասին

Ներկայումս Մեծ Բրիտանիան ուղղակի առճակատման է գնում Ռուսաստանի հետ, բայց այս քաղաքականությունն անհեռատես է: Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 18-ին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը BBC- ին տված հարցազրույցում:

«Սա շատ ցավալի է մեզ համար», – նշել է նա:

Միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Մոսկվան չի կարող որևէ ռացիոնալ բացատրություն գտնել Լոնդոնի նման գործողությունների համար:Ըստ նրա՝ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումը կօգնի խուսափել չհիմնավորված փոխադարձ մեղադրանքներից։

Նա նաև ասել է, որ ինքը նամակագրության մեջ է բրիտանական MI-6 հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ և հույս ունի նամակագրության արդյունքում անձնական կապ հաստատել բրիտանական հետախուզության պետի հետ:

Մարտին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան կստեղծի հակառուսական հատուկ նշանակության ջոկատ ռուսական ազդեցության դեմ պայքարելու համար: Ենթադրաբար, նոր ջոկատը կաշխատի MI6 գաղտնի հետախուզական ծառայության հետ՝ ռուսական լրտեսների և զորամասերի վրա գաղտնի հսկողության գործողություններ իրականացնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում