Վրաստանում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում՝ Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա, այսօր 3.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Քվեմո Քարթլի շրջանում՝ Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արեւմուտք, Սալամալեյկի գյուղի մերձակայքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Ռինդ, Ելփին, Չիվա և Արենի գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։
Կարծիքներ