ՀՀ կրթության տեսչական մարմինը ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացնում մայրաքաղաքի մանկապարտեզներում: Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում: Ստուգայցերի ընթացքում վերահսկողությունն ուղղված է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը` մանրէազերծման աշխատանքների կատարմանը, երեխաների և աշխատակիցների ջերմաչափմանը, ընդ որում օրվա մեջ մի քանի անգամ, գրանցամատյանների վարման կարգին, ինչպես նաև խոհանոցային հատվածի՝ օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոնների պահպանմանը:
Համաճարակի կանխարգելման նպատակով իրականացվող վերահսկողական միջոցառումները շարունակվում են: Ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն:
Կարծիքներ