Մարտակերտում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է

Մարտակերտում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Արցախի Մարտակերտ քաղաքում հայտնաբերված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի վերաբերյալ հարուցված քրեական գործը ԱՀ քննչական կոմիտեում վարույթ էր ընդունվել:

 

Նույն օրն իսկ զինծառայող Ջամիլ Բաբաևը որպես մեղադրյալ է ներգրավվել, և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով:

 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում