Ախուրյանի բաժին բերման ենթարկված գյումրեցու խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել
Ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 11-ին Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցից բերման են ենթարկել 43-ամյա մի գյումրեցու: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված՝ 5 գրամից ավելի քաշով: Ըստ տղամարդու` կանեփից պատրաստված թմրամիջոցն իրենն է, կանեփն էլ քաղել էր Մայիսյան գյուղի դաշտերից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ