Էլեկտրոնային ծառայությունները հարկային դաշտ բերելը չի հանգեցնի թանկացման. Քերոբյան

Էլեկտրոնային ծառայությունները հարկային դաշտ բերելը չի հանգեցնի թանկացման. Քերոբյան

Նախորդ տարվա վերջերից և այս տարի միլիարդավոր դրամների ծրագրեր են իրականացվել Արցախում։

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Քննարկումներ կան սոցիալական ծրագրերից անցում կատարելու տնտեսական զարգացման ծրագրերի, մանրամասն հաշվարկվել են Արցախում ունեցած տնտեսական կորուստները, բայց հրապարակման կարիք չենք տեսնում։ Հայաստանում և Արցախում գտնվող արցախցիների մասին ամբողջ տեղեկատվությունը մեզ հայտնի է։ Եթե իրենից ինչ-որ թուղթ չենք պահանջել, դա չի նշանակում, որ տեղյակ չենք իրեն խնդիրների մասին»,- ասաց նա։

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին, որոնք առաջացել են երաշտի պատճառով, Քերոբյանը նշեց, որ պարբերաբար լինում է գյուղական համայնքներում ։

Նախարարի խոսքով՝ գյուղատնտեսական խնդիրների առումով ամենախնդրահարույցը Շիրակի և Արմավիրի մարզերն են։ «Խնդիրների ֆունդամենտալ լուծումը պետք է լինի ջրի ռեֆորմի իրականացումը, նոր ծրագրեր կան այդ խնդիրների լուծման համար, որոնք փորձում ենք իրականացնել»,– նշեց նա։

Հարցին, թե Կառավարության ընդունած որոշմամբ էլեկտրոնային ծառայությունները հարկային դաշտ բերելը չի՞ հանգեցնի, արդյոք, ծառայությունների թանկացման, Քերոբյանը պատասխանեց. «Խոսքը գնում է ԱԱՀ-ի մասին, իսկ այն ճիշտ հաշվարկելու դեպքում չի առաջացնի ծառայությունների գնի աճի։ Մինչև տարվա վերջ պատրաստվում ենք բոլորին մտցնել վերահսկողության դաշտ, այդ թվում՝ անհատ տաքսիստներին։ Արդեն քննարկումներ ենք ունեցել տաքսի ծառայությունների ոլորտի հարկման վերաբերյալ։ Մենք տաքսի ծառայությունների որակի բարձրացման խնդիր ունենք, և եթե արդյունքում որակի և գնի համաչափ բարձրացում տեղի ունենա, դրան շատ նորմալ կնայենք»,– ասաց նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում