Մոսկվայում և Աստրախանում ահաբեկչություններ են կանխվել
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում և Աստրախանի մարզում կանխել է ահաբեկչություններ, որոնք նախապատրաստել էին Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամները:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Աստրախանի մարզում նրանցից մեկը զինված դիմադրություն է ցույց տվել և պատասխան կրակի միջոցով չեզոքացվել է, իսկ մյուսը ձերբակալվել է Մոսկվայում: Ուժայինները չեն տուժել:
Ըստ Անվտանգության դաշնային ծառայության՝ Ռուսաստանի 2 քաղաքացիներն ահաբեկչական կազմակերպության ղեկավարների ցուցումներով միաժամանակ հարձակում էին նախապատրաստում Մոսկվայում և Աստրախանի մարզում՝ հրազենի և սառը զենքի կիրառմամբ՝ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում:
Ահաբեկիչների բնակության վայրից առգրավվել են զենք և զինամթերք, նռնակ և կրոնական-ծայրահեղական գրականություն: Հարուցվել են քրեական գործեր:
Կարծիքներ