ՃՏՊ Արցախի պողոտայում. կան տուժածներ
Օգոստոսի 4-ին, ժամը 21։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Merсedes CLS» (վարորդ՝ Վանիկ Հ․), «Kia Forte» (վարորդ՝ Կարինե Պ․, ծնված 1985 թ․), «Ford Transit» (վարորդ՝ Վոլոդյա Գ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Նարեկ Հ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևոր Արմինե Ա․-ին (ծնված 1990 թ․) և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարիամ Բ․-ին (ծնված 2002 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոննների փականները։
Կարծիքներ