Ճանա­պար­հատրանսպոր­տա­յին կեղծ պատա­հար կազմակերպելու միջոցով խարդախություն է իրականացվել. ՔԿ

Ճանա­պար­հատրանսպոր­տա­յին կեղծ պատա­հար կազմակերպելու միջոցով խարդախություն է իրականացվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թուման­յանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են խարդախության փորձի, այն է՝ ճանա­պար­հատրանսպոր­տա­յին կեղծ պատա­հար կազմակերպելու միջոցով գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները:

Կատարված նախաքննությամբ ձեռք բեր­­­­ված ապացույցների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Ախթալա և Շնող համայնքների երկու բնակիչներ, իրար հետ նախնական համա­ձայ­նության գալով ապահովագրական ընկերութ­յու­նից խաբեության եղանակով զգալի չափերով՝ 286.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու շուրջ, 2021թ. ապրիլի 29-ին՝ ժամը 21:55-ի սահման­ներում, իրենց կող­մից վարած  «Մերսեդես-Բենց Ե320» և «Մերսեդես-Բենց Ե220» մակնիշի ավտոմեքենաների օգտագործմամբ, Վա­նա­ձոր-Վրաստանի սահման Մ6 ավտոճա­նա­պարհի 71-րդ կմ հատվածում, կազմակերպել են ճանա­պար­հատրանսպոր­տա­յին կեղծ պատա­հար:

Հաջորդ օրը՝ 2021 թվականի ապրիլի 30-ին, ՀՀ ոստիկանության «Ճանապար­հային ոստիկա­նութ­­յուն» ծառա­յութ­յան հե­տա­քննության և վար­չական վարույ­թի իրականացման խմբի տեսուչը, չիմանալով վերը նշված անձանց՝ կեղծ վթարի շուրջ պայմանավորվածության մասին, կազմել է իրավունք վերա­պահող, պաշտո­նեա­կան փաս­­տա­թուղթ հան­դի­սացող, իրա­­վաբանական նշա­նա­կութ­յուն ունե­­­ցող փաստեր հավաստող արձանա­գրութ­յուն, որը ստորագրությամբ հաստատվել է «պատահարի» մաս­նակիցների կողմից և ուղարկվել ապահովագրական ընկերութ­յու­ն:

Այնուհետև՝ 2021թ. մայիսի 14-ին, կեղծ պատահարի կողմերից մեկը գույքային պատճառված վնասների գծով ապահո­վա­գրական հատու­ցում ստանալու վերաբերյալ կեղծ դիմում է ներկայացրել հիշյալ ապահովագրական ընկերություն, որն ստորագրությամբ հաստա­տվել և հանձ­նվել է օգտագործման, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործութ­յունն ավարտին չի հասցրել՝ ապահովագրական ընկերության կողմից պատահարների առա­ջաց­ման պատճառ­ների առաջնային փորձաքննություն նշանակելու ու դրա արդ­յունք­­ների հիման վրա փոխհատուցում տրամադրելուց հրաժարվելու պատճառով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ախթալա և Շնող համայնքների բնակիչներին մե­ղադրանք է առաջա­դրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդ­վածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում