Հայաստանի ու Արցախի ղեկավարները ԱԽ խորհրդակցություն են անցկացրել

Հայաստանի ու Արցախի ղեկավարները ԱԽ խորհրդակցություն են անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն: 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

«Առաջիկայում նման խորհրդակցություններ ավելի հաճախ պետք է անենք, որպեսզի մեր գործողությունները լինեն համադրված: Այսօր կքննարկվեն ընթացիկ հարցերը, որոնք այս պահին կան օրակարգում»,- ասել է ՀՀ վարչապետը: 

Նա նշել է, որ մի շարք ուղղություններով տարբեր գերատեսչություններում կատարվում են համապատասխան աշխատանքներ: 

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է խորհրդակցությանն Արցախի նախագահի մասնակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, մարտավարական եւ ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում