Հիմա էլ փորձում են բոլորին համոզել, թե 84-ամյա տարեց մարդը, մեքենաներ է կոտրել դրա համար էլ ծեծի են ենթարկել
Որքան նողկալի է Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծի ենթարկելու միջադեպը, նույնքան նողկալի է ծեծի ենթարկողներին արդարացնողների ստերը։Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
Ծեծի ենթարկված տարեց տղամարդկանցից մեկը օրինակ 84 տարեկան է։ Հիմա էլ փորձում են բոլորին համոզել, թե 84-ամյա տարեց մարդը, ով անգամ դժվարությամբ է քայլում, մեքենաներ է կոտրել, դրա համար էլ ծեծի են ենթարկել ու արդարացնում են ծեծի ենթարկողներին։
ՀԳ․ Գործը վաղուց արդեն իրավապահների տիրույթում է, իսկ մեղավորները պետք պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Կարծիքներ