Աշխատանք փնտրողներին կօգնեն դառնալ առավել մրցունակ. վերսկսում է «Զբաղվածության դպրոց» ծրագրի հայտերի ընդունումը

Աշխատանք փնտրողներին կօգնեն դառնալ առավել մրցունակ. վերսկսում է «Զբաղվածության դպրոց» ծրագրի հայտերի ընդունումը

Հունվարի 25-ից վերսկսում է «Զբաղվածության դպրոց» ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը. ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել էր՝ երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված։

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է աշխատանք փնտրողներին օգնել աշխատաշուկայում դառնալ առավել մրցունակ, ծանոթացնել աշխատաշուկայի ներկայիս իրավիճակին և գործատուի պահանջներին, ստեղծել օգտակար կապեր գործատուների հետ, ծանոթանալ աշխատանք փնտրելու ուղիներին՝ զարգացնելով անձնային և մասնագիտական հմտությունները։

Ծրագրին կարող են դիմել՝

. ԶՊԳ տարածքային կենտրոններում հաշվառված 18-45 տարեկան անձինք, ովքեր առնվազն 1 տարի գործազուրկի կարգավիճակում են,

. սիրիահայ կամ լիբանանահայ աշխատանքային տարիքի անձինք, ովքեր չունեն աշխատանք,

. պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված աշխատանքային տարիքի, աշխատանք չունեցող անձինք:

 «Զբաղվածության դպրոցը» կգործի Երևանում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի և Մալաթիա-Սեբաստիայի համալիր սոցիալական ծառայությունների ռեսուրս կենտրոններում:

 Ծրագրի տևողությունը 4 ամիս է, մասնակցությունն անվճար է:

 Դիմել կարող եք մինչև փետրվարի 25-ը՝ լրացնելով հայտը (այստեղ՝ https://bit.ly/3i53kps) կամ այցելելով բնակության վայրն սպասարկող Զբաղվածության տարածքային կենտրոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում