ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում Հայաստանի սահմանային իրավիճակի զարգացմանը. Ստանիսլավ Զաս
ՀԱՊԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի Սյունիքի մարզում իրադարձությունների զարգացմանը։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Նա նշել է, որ Հայաստանի սահմանային իրավիճակը Դուշանբեում քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի ժամանակ:
Զասի խոսքով՝ ՀԱՊԿ-ը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև սկսված բանակցությունները, ինչպես նաև զորամիավորումների մի մասի հետքաշման պայմանավորվածությունը:
«Ընդգծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի»,- հավելել է Զասը:
Կարծիքներ