ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի միջև բանակցությունները
ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև բանակցություններն Ուկրաինայի շուրջ լարվածության ֆոնին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Ինչպես և Ուկրաինայի հարցով նախորդ շփումների դեպքում, ՄԱԿ-ը ողջունում է ցանկացած ջանք, որը նպաստում է երկխոսությանը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Մոսկվայում բանակցություններ են ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև, որտեղ քննարկվում են եվրոպական անվտանգության հարցերը:
Կարծիքներ