ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացրել են զեկույց լաբորատորիայից կորոնավիուսի արտահոսքի մասին
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ հանրապետական Մայքլ Մակքոլը հրապարակել Է զեկույց՝ կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին տեսության օգտին փաստարկներով: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել Fox News Է հեռուստաալիքը:
«Մենք կարծում ենք, որ եկել Է ժամանակը հրաժարվելու այն ենթադրությունից, թե ծովամթերքների շուկան Է եղել վիրուսի առաջացման վայրը: Գերակշռող ապացույցները վկայում են, որ վիրուսն իրոք տարածվել Է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից միջադեպի հետեւանքով, ընդ որում դա տեղի Է ունեցել սեպտեմբերի 12-ից ավելի շուտ»,- ասված Է հանրապետականի հաշվետվությունում:
Նա Կոնգրեսի երկու կուսակցություններին կոչ Է արել անցկացնելու համատեղ հետաքննություին: Մակքոլի զեկույցում նաեւ պնդվում Է, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում կարող Էր ընթանալիս լինել վիրուսի գենային փոփոխության աշխատանք: Փաստաթուղթը մատնանշում Է անվտանգության հնարավոր խնդիրներն այդ հետազոտական կենտրոնում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ 2019 թվականի ամռանն ինստիտուտը զետեղել Է մասնագետների որոնան մասին հայտարարություն օդի վարակազերծման համակարգերի նորացման, վտանգավոր մնացուկների մշակման եւ օդափոխման համար:
Ինչպես գրում Է The Hill թերթը, զեկույցը կազմողները «չեն պնդում, թե անհերքելի ապացույցներ ունեն», նրանց նպատակն Է «պատրաստել Չինաստանի գործողությունների օրենսդրական պատասխան»: Հեղինակները կոչ են անում պատժամիջոցներ սահմանելու ինստիտուտի գիտնականների եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հակահամաճարակային միջոցների համար կորոնավիուսի տարածման վաղ փուլում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ