«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի ժ/պ է նշանակվել է Հովհաննես Մադոյանը
Երևանի «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Մադոյանը, այս մասին Tert.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության կայքից, որտեղ Հովհաննես Մադոյանը ներկայացված արդեն որպես հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օգոստոսի 7-ին հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ, որի ժամանակ անձնակազմին տեղեկացրել էր, որ հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, ինչից հետո ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։
Ավելի վաղ մամուլում արդեն խոսվել էր Դավիդյանցի հնարավոր ազատման մասին։ Նշվում էր, որ Արսեն Թորոսյանը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։ Վերջինս ընդգծված սորոսական է ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ ոլորտում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ։
Կարծիքներ