ՄՊՀ նախագահի պաշտոնում առաջադրվեց Գեղամ Գևորգյանի թեկնածությունը
Կառավարությունը մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։ Գևորգյանն այժմ էլ զբաղեցնում է այդ պաշտոնը, որի ժամկետը լրանում է այս տարվա ապրիլին։ Գևորգյանի թեկնածությունը կներկայացվի ԱԺ-ին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հանձնաժողովի նախորդ 5 տարվա աշխատանքները քննարկել են։ Նա շեշտել է, որ կառավարության առաջնահերթություններից մեկը պետք է լինի սպառողների իրավունքների պաշտպանության հարցն ու մրցակցությունը։ Ըստ նրա՝ այդ առումով դեռ կան անելիքներ, որոնց մի մասը հանձնաժողովի, մի մասն էլ՝ կառավարության տիրույթում են։
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էլ նշեց, թե հաշվետվությունում բարձրաձայնված հարցերի մի մասին արդեն ընթացք է տրվել. «Պետք է խորացնել գործառույթներն այնպիսի ոլորտում, ինչպիսիք են պետական օժանդակության կարգավորումները, գնումներում հակամրցակցային համաձայնության բացահայտումները և, իհարկե, կանխարգելիչ գործառույթների վրա պետք է շեշտադրում արվի»․ ասել է նա։
Կարծիքներ