Ղազախստանում գլխատված ոստիկաններ կան, իրավապահ մարմինների 13 աշխատակիցներ է զոհվել

Ղազախստանում գլխատված ոստիկաններ կան, իրավապահ մարմինների 13 աշխատակիցներ է զոհվել

Ալմաթիում ուժայինների և ցուցարարների միջև բախումների ընթացքում մահացել են իրավապահ մարմինների 13 աշխատակիցներ, ևս 353-ը՝ վիրավորվել:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հավելելով, որ իրավապահներից  երկուսին գլխատված են հայտնաբերել։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային  ցույցեր են սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։

Հիշեցնենք՝ այս տարվա առաջին օրերը խիստ լարված ու ոչ բարենպաստ են մեկնարկել Ղազախստանի կառավարության անդամների, նախագահի ու երկրի բնակչության համար, քանի որ հեղուկ գազի գնի գրեթե կրկնակի բարձրացումից հետո սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկզբում ուղեկցվել են անկարգություններով և ծեծկռտուքներով, այնուհետև՝ վերածվել զինված բախումների:

Այդ բախումների հետևանքով կան զոհեր, հազարավոր տուժածներ, մի քանի հարյուր հոսպիտալացվածներ, իրավիճակը երկրի ներսում պայթյունավտանգ է:

Ստորև ներկայացված են կադրեր երեկվա գործողություններից.

ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում