Փաշինյանի հետ զրույցում մտահոգություն հայտնեցի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության վերաբերյալ. Բլինքեն
Այսօր ես զրուցեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտնելու մեր մտահոգությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ։
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ շարունակելով.
«Միացյալ Նահանգները կշարունակի իր անսասան աջակցությունը Հայաստանին, նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշել է նա։
Կարծիքներ