Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել քաղավիացիայի ոլորտում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Միքայել Աշոտի Զալինյանը նշանակվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ եւ 151-րդ կետերը՝
Միքայել Աշոտի Զալինյանին նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար»,-ասված է որոշման մեջ:
Կարծիքներ