Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելու համար. Մարուքյան
Ինձ հաճախ են հարցնում` Ադրբեջանը կրկին հարձակվելո՞ւ է Հայաստանի վրա։ Իմ պատասխանն է՝ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելու համար:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«2021 թվականից սկսած բոլոր գործողությունները ագրեսիա են և համարվում են հանցագործություններ՝ միջազգային քրեական իրավունքի համաձայն։ Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան մնում է անպատիժ: Միջազգային հանրությունը պետք է ընդունի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լեգիտիմության բացակայությունը և պահանջի դուրս բերել իր զորքերը օկուպացված տարածքներից՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին», - գրել է Մարուքյանը:
Կարծիքներ