Թուրքերը, ադրբեջանցիները մեր թշնամին են. Փաշինյանը տեսնում է թշնամանքը կառավարելու անհրաժեշտություն

Թուրքերը, ադրբեջանցիները մեր թշնամին են. Փաշինյանը տեսնում է թշնամանքը կառավարելու անհրաժեշտություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհասկանալի է համարում այն բանավեճը՝ արդյո՞ք թուրքերն ու ադրբեջանցիները հայ ժողովրդի թշնամին են: Վարչապետն ապրիլի 14-ի Ազգային ժողովի նիստում, պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին, նշեց, որ խնդիրն այդ թշնամանքը կառավարելու մեջ է:

«Ես, անկեղծ ասած, այս բանավեճը չեմ հասկանում: Այդ մե՞նք ենք, որ պետք է պատասխանենք այդ հարցին: Մեր պատմությունը, վերջին պատերազմը, վերջին իրադարձությունները… դա քննարկման առարկա էլ չէ, որ այո՛ թուրքերը, այո՛ ադրբեջանցիները մեր թշնամիներն են: Իրենք էլ մեզ են թշնամի համարում: Հարցն ուրիշ տեղ է՝ լա՛վ, այս թշնամությունն ի՞նչ ենք անելու: Ես հետևյալ բանաձևն եմ ասում, ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան մեզ են համարում թշնամի, ինչքան իրենք են մեզ ավելի համարում թշնամի, այնքան մենք ենք իրենց համարում թշնամի: Հարցն այն է, թե մենք ինչքա՞ն ենք էսկալացնելու այդ թշնամությունը, իրենք և մենք խնդիր ենք դնում, որ իրենք մեզ ոչնչացնե՞ն, մենք իրե՞նց: Մենք այսպիսի խնդիր պետք է չձևակերպենք, բայց իրենք էլ պետք է չձևակերպեն նման խնդիր»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ պետք է կառավարել այդ թշնամանքը շատ զգույշ, նրբանկատ, շատ շրջահայաց, որովհետև դա միակողմանի լուծվող հարց չէ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում