Համագյուղացու ավտոմեքենան հրկիզած քաղաքացու ինքնությունը պարզվել է.ոստիկանություն

Համագյուղացու ավտոմեքենան հրկիզած քաղաքացու ինքնությունը պարզվել է.ոստիկանություն

Հուլիսի 24-ին` ժամը 23.25-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Արարատի մարզի Աբովյան գյուղի Գայի փողոցում ավտոմեքենա է այրվում:

Մեկնել էր ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Մեքենայատերը հաղորդում էր տվել, որ ժամը 23.00-ի սահմաններում իրեն անհայտ պայմաններում այրվել է տան դիմաց կայանված իր «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի դիմային հատվածը:


Փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ:


Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ավտոմեքենան հրկիզողի ինքնությունը:

Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 28-ին Աբովյան գյուղի 30-ամյա բնակիչը ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:


Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում